Թուրքիան սիրիացի փախստականների վրա ծախսել է 25 միլիարդ դոլար. Էրդողան
Международные новостиԹուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Սիրիայում պատերազմի հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 600 հազարի սահմանագիծը:
Էրդողանը հայտարարել է, որ բոլոր առաջնորդների հետ քննարկել է Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման հարցը, որի երկարությունը պետք է կազմի 95 կիլոմետր, իսկ խորությունը՝ 40 կիլոմետր, ինչը կլուծի փախստականների խնդիրները:
Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայից ու Իրաքից ընդունել է 3 միլիոն փախստականի, որոնց վրա ծախսել է 12 միլիարդ դոլար, իսկ եթե դրան գումարվի ՀԿ-ների ծախսերը, ապա այդ թիվը կհասնի 25 միլիարդ դոլարի: