G20-ի երկրները պայմանավորվել են բոլոր լծակներն օգտագործել համաշխարհային տնտեսության աճի համար
Международные новостиG20-ի երկրները մտադիր են տնտեսական քաղաքականության բոլոր լծակներն օգտագործել կայուն տնտեսական աճ ապահովելու համար: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է G20-ի գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող հաղորդագրության տեքստից:
«Մենք հաստատապես մտադիր ենք օգտագործել տնտեսական քաղաքականության բոլոր լծակները՝ դրամավարկային, ֆիսկալ, կառուցվածքային, ինչպես ազգային մակարդակով, այնպես Էլ համատեղ՝ մեր ընդհանուր նպատակին հասնելու համար, այն Է վստահ, կայուն եւ հավասարակշռված աճի ապահովումը»,-ասված Է փաստաթղթի տեքստում:
«Քսանյակի» ղեկավարները նաեւ նշել են, որ դրամավարկային քաղաքականությունը կշարունակի աջակցել տնտեսական ակտիվությանը եւ ապահովել գների կայունությունը կենտրոնական բանկերի մանդատներին համապատասխան:
«Քսանյակը» նաեւ պայմանավորվել Է՝ շարունակել հետազոտել կոնկրետ երկրների յուրահատկությունը հաշվի առնող քաղաքականության միջոցները, որոնք G20-ի երկրները կարող են կիրառել անհրաժեշտության դեպքում, աճին աջակցելու եւ հնարավոր ռիսկերին հակազդելու համար, ներառյալ ֆինանսական դրության խոցելիությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: