Կորեայի Հանրապետության կառավարությունը ճշտել Է կաշառք հասկացությունը
Международные новостиԿորեայի Հանրապետության կառավարությունն ընդունել Է օրենք, որը ճշտում Է կաշառք հասկացությունը: Փաստաթղթի տակ ստորագրել Է վարչապետ Հվան Գյո Անը նախարարների կաբինետի նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նոր օրենքին համապատասխան՝ պետական ծառայողներին, լրագրողներին եւ դպրոցների ուսուցիչներին արգելվում Է ընդունել նվերներ, որոնց արժեքը գերազանցում Է 50 հազար վոնը (շուրջ 45 դոլար), ավելի քան 30 հազար վոն (27 դոլար) գումարի հյուրասիրություններ ռեստորաններում եւ սգո կամ տոնական միջոցառումների կապակցությամբ փող 100 հազար վոնից (90 դոլար) ավելի չափով:
Սահմանվում Է նաեւ դասախոսական գործունեության դիմաց առավելագույն վարձատրությունը կառավարական պաշտոնյաների համար: Այժմ դասախոսությամբ ելույթի համար կարելի Է ստանալ ժամում առավելագույնը 500 հազար վոն (450 դոլար):
«Օրենքը թույլ կտա ավելի արդարացի եւ թափանցիկ հասարակություն կառուցել Կորեայի Հանրապետությունում»,- փաստաղթղթի ստորագրման ժամանակ նշել Է Հվան Գյո Անը:
Նա նաեւ հայտնել Է, որ կառավարությունը ջանքեր կգործադրի, որպեսզի նվազագույնի հասցնի օրենքից վնասը տեղացի ձեռնարկատերերի, առաջին հերթին գյուղատնտեսական ընկերությունների համար: Հարավային Կորեայում գոյություն ունի տարբեր հանդիսությունների եւ տոների ժամանակ թանկարժեք սննդամթերք նվիրելու ավանդույթ, ինչպիսիք են բարձրորակ բրինձը, մարմարանման միսը, բացառիկ թեյը: Օրենքի հակառակորդները պնդում են, թե դրա ընդունումը լուրջ հարված կհասցնի այդ ապրանքներն արտադրողներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: