Ռուսաստանն ու Ֆրանսիան պետք է համատեղ աշխատեն ԼՂ-ի շուրջ լարվածությունը նվազեցնելու համար. ՌԴ Դաշնության խորհուրդ
Международные новостиՌուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուս-ֆրանսիական հարաբերությունները շարունակում են մնալ որպես եվրոպական ու գլոբալ քաղաքականության վճռորոշ գործոն: Այդ մասին նշված է Դաշնության խորհրդի «Ռուսաստան-Ֆրանսիա. խորհրդարանական հայացք ապագային» զեկույցում:
Փաստաթուղթը պատրաստել է միջազգային հանձնաժողովը:
Զեկույցում անդրադարձ է կատարված նաև Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը: Սենատորների կարծիքով՝ անհրաժեշտ է համատեղ աշխատել ֆրանսիացի գործընկերների հետ՝ նվազեցնելու համար ԼՂ-ի շուրջ և Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության մակարդակը: