Ֆրանսիան սկսել Է իր հրետանու ծավալումն Իրաքի տարածքում
Международные новостиՖրանսիան ձեռնամուխ Է եղել Իրաքի տարածքում իր հրետանու ծավալման գործընթացին, որը տնօրինելու Է իրաքյան բանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ լե Դրիանը:
«ԻՊ-ն բոլոր ճակատներով նահանջում Է տեղական զորքերի ճնշման ներքո, որոնց աջակցում Է միջազգային կոալիցիան»,-լե Դրիանի խոսքը մեջբերում Է Reuters գործակալությունը:
Հուլիսի վերջին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել Էր, որ Փարիզն Իրաքի բանակին հրետանի կտրամադրի ԻՊ-ի դեմ գործողություններ անցկացնելու համար:
«Մենք որոշել ենք այս աշնանն աջակցել իրաքյան ուժերին Մոսուլին տիրելու նպատակով… Հենց այս պահին հրետանին տեղավորվում Է ռազմաճակատի գծի երկայնքով, որպեսզի հուսալի աջակցություն ապահովի իրաքցիներին եւ մեր մարտական խմբին, որը պատրաստվում Է ծով դուրս գալ»,-ասել Է նախարարը:
Նա վերահաստատել Է, որ ֆրանսիական «Շառլ դե Գոլ» ֆլագմանական ավիակիրը սեպտեմբերի վերջին կրկին կմիանա ԻՊ-ի դեմ գործողություններին, ինչի մասին ավելի վաղ քանիցս հայտարարել են Ֆրանսիայի իշխանությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: