Պուտինի ծառայողական BMW-ն վթարի է ենթարկվել Մոսկվայում
Международные новостиՄոսկվայի Կոտուզովի պողոտայում բախվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի BMW մակնիշի մեքենան և հանդիպակաց գոտի դուրս եկած Mercedes-ը:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` վկայակոչելով ռուսական ԶԼՄ-ները, նախագահական մեքենան վարելիս է եղել Պուտինի սիրելի վարորդը, ով տեղում մահացել է: ՌԴ նախագահը մեքենայում չի գտնվել: BMW-ն պաշտոնապես գրանցված է Դաշնային խորհրդին պատկանող մեքենաների ցանկում:
Դեպքի վայր ժամանած բժիշկները Պուտինի վարորդին արդեն մահացած են գտել, իսկ Mercedes-ի վարորդին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:
Նախագահի վարորդի անունը չի նշվում, սակայն հաղորդվում է, որ նա 40-ին մոտ կլիներ:
Ոստիկանությունը հետաքննում է վթարի հանգամանքները:

