Թուրքական հետախուզությունը շարունակում է գյուլենականների դեմ պայքարը
Международные новостиԹուրքիայի ոստիկանության մաքսանենգության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը շարունակում է չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներին բացահայտելու և ձերբակալելու գործողությունները: Դրանց շրջանակներում ձերբակալվել է Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության նախկին պատգամավոր Թուրան Յալդըրը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.comլրատվական գործակալությունը:
Պաշտոնական Անկարան ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում վտարանդիության մեջ գտնվող Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում է հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:
Այժմ Էրդողանը փորձում է հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը: