ԵԱՏՄ-ի գլխավոր պետական սանիտարական բժիշկների խորհրդի ղեկավար Է դարձել Աննա Պոպովան
Международные новостиԵվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հինգ պետությունների գլխավոր պետական սանիտարական բժիշկների խորհուրդը սեպտեմբերի 7-ին Մոսկվայում կայացած նիստի ընթացքում նախագահ Է ընտրել Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովային, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այսօր շատ հարցեր եւ առաջարկություններ քննարկեցինք: Խոսքը, նախեւառաջ, վերաբերում Է առանձնապես վտանգավոր վարակներից տարածքների՝ մեր ընդհանոնր տարածքների պահպանության նկատմամբ ընդհանուր մոտեցումների հարցին, մի ամբողջ շարք հարցերի նկատմամբ մեթոդական մոտեցումների կոորդինացմանը, ներդաշնակեցմանը, ինչպես նաեւ դեռ շատ ու շատ տարիներ մեր գործունեույթան գիտական ապահովման հարցերին»,-ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Պոպովան՝ ամփոփելով նիստի արդյունքները:
«Եվրասիական տնտեսական միության բոլոր հինգ պետությունների գլխավոր պետական սանտիտարական բժիշկների խորհուդը մեզ համար շատ կարեւոր իրադարձություն Է: Ոչ պաշտոնապես մենք միշտ միասին աշխատել ենք երկար տարիներ, քանի որ նման հսկայական տարածքի համաճարակաբանական, հիգիենիկ անվտանգությունը կարելի Է ապահովել միայն փոխգործակցությամբ»,-ընդգծել Է Պոպովան: