Փախստականների հետ կապված իրավիճակն ավելի լավ է, քան 2015-ին. Անգելա Մերկել
Международные новостиԳերմանիայում փախստականների հետ կապված վիճակը ավելի լավ է, քան 2015-ին, իսկ փախստականների վերաբերյալ ԵՄ-ի և Թուրքիայի միջև համաձայնագիրը համապատասխանում է «փոխադարձ շահերին». կարծում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Նրա խոսքով՝ համաձայնության կնքումից հետո «գրեթե ոչ ոք չի խեղդվել Էգեյան ծովում»: Թուրքիայի հետ միգրացիոն պայմանագիրը կարող է դառնալ մոդել այլ երկրների հետ նմանատիպ համաձայնագրերի համար, օրինակ` Եգիպտոսի, Թունիսի կամ Լիբիայի հետ:
Եթե Թուրքիայում տեղի են ունենում մարդու իրավունքի խախտումներ, «մենք իրերն իրենց անուններով կանվանենք», սակայն հեղաշրջման փորձի դեպքում`«լավ է, որ այն խափանվեց»,- ընդգծել է կանցլերը:
Բարելավվել են Փախստականների և միգրացիայի հարցերով դաշնային գերատեսչության աշխատանքային կանոնները և ապաստան տրամադրելու մասին օրենսդրությունը: Միաժամանակ, կան խնդիրներ այն ներգաղթյալների արտահանձման հետ կապված, որոնք չունեն Գերմանիայում ապաստան ստանալու իրավունք. փոխանցում է Deutsche Welle-ն: