Թուրքիայի բանտերից ազատ է արձակվել ևս 5000 բանտարկյալ, համաներման ենթարկվածների թիվը հասավ 36 000-ի
Международные новостиԹուրքիայի բանտերից ազատ են արձակվել ևս 5000 բանտարկյալ, այսպիսով՝ Թուրքիայում օգոստոսի 17-ից ուժի մեջ մտած օրենքով համաներման ենթարկվածների թիվը հասավ 36 000-ի:
Այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը:
Օրենսդրական փոփոխությունների համաձայն` օգոստոսի 17-ից սկսած օրինակելի վարք ցուցաբերած բանտարկյալներին ներում է շնորհվել, որոշ բանտարկյալներ փակ ռեժիմով բանտերից տեղափոխվել են բաց ռեժիմով բանտեր:
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայում հրատարակվող «Ակօս» թերթի հայերեն էջի խմբագիր Բագրատ Էստուկյանը հարցազրույցներից մեկում անդրադարձել էր այս խնդրին ու նշել, որ հուլիսի 15-ի հեղաշրջումից հետո երկրում կատարվող նոր ձերբակալությունների համար Թուրքիայի բանտերում տեղ չի մնացել, և որ այժմ արդեն այլ հանցագործություններով ձերբակալվածներին ազատ են արձակում: