Աշխարհում տասնյակ միլիոնավոր երեխաներ ստիպված են տանից հեռու ապրել. ՄԱԿ-ի զեկույց
Международные новостиԱշխարհում մոտ 50 մլն երեխաներ, հիմնականում փախստականներ և ներքին տեղափոխվածներ, ապրում են իրենց տանից հեռու, ասվում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի նոր զեկույցում:
Համաձայն զեկույցի`28 մլն երեխա ստիպված է եղել լքել տները հակամարտությունների պատճառով. նրանցից 10 մլն-ը դարձել է փախստական, 17 մլն-ը` ներքին տեղափոխված, ևս մոտ 1 մլն երեխայի կարգավիճակը որոշված չէ:
Մոտ 20 մլն երեխայի՝ տանից փախնելու պատճառը դարձել է ծայրահեղ աղքատությունը և ավազակությունը:
Շատերին սպառնում է նաև բռնությունը և ձերբակալությունը` փախստաթղթերի և օրինական կարգավիճակի բացակայության պատճառով, ինչի արդյունքում հնարավոր չի լինում հետևել նրանց, ասվում է զեկույցում։
Մինչև 18 տարեկան երեխաները կազմում են աշխարհում փախստականների ընդհանուր թվի կեսը: Բոլոր փախստական երեխաների գրեթե 45%-ը եղել են Սիրիայից և Աֆղանստանից:
ՅՈւՆԻՍԵՖ-ի զեկույցում նշվում է անչափահասների քանակի աճ, ովքեր ապաստան են խնդրում իրենց երկրի սահմաններից դուրս: Նշվում է նաև պետության սահմանները միայնակ հատող երեխաների քանակի աճ: 2015-ին ավելի քան 100.000 դեռահասներ` առանց մեծերի ուղեկցության, դիմել են ապաստան ստանալու համար 78 երկրներ, ինչը 3 անգամ շատ է, քան 2014-ին: