Իսրայելական կործանիչը հարվածել է սիրիական հրետանու դիրքերին
Международные новостиԻսրայելական կործանիչն այսօր հարձակվել է Էլ-Կունեյտրա քաղաքի մոտ (Դամասկոսից 40 կմ հեռու) սիրիական հրետանու դիրքերի վրա։ Ինչպես հայտնել է «Սուրիա ալ-Էն» տեղեկատվական պորտալը՝ հղում անելով սիրիական ռազմական աղբյուրին, հարվածը հասցվել է այն բանից հետո, երբ ականանետային արկն ընկել է Գոլանի բարձունքների տարածքում։
«Դա կիրառվել է որպես պատրվակ հարձակման համար։ Անձնակազմի շրջանում կորուստ չկա»,- նշել է աղբյուրը։
Էլ-Կունեյտրա քաղաքը Սիրիայի հարավ-արևմուտքում համանուն նահանգի վարչական կենտրոնն է, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում կառավարական ուժերի և զինված ընդդիմության խմբավորումների միջև։