Ֆրանսիայում բուրքինիի օրենսդրական արգելք չի լինի. Օլանդ
Международные новостиԼողափերին կնոջ մուսուլմանական լողազգեստ՝ բուրքինի կրելու արգելքի վերաբերյալ օրենքներ մոտ ժամանակներս Ֆրանսիայում չեն ընդունվի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 8-ին դա հասկանալ Է տվել հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ Փարիզում ելույթ ունենալով «Ժողովրդավարությունն ահաբեկչությանը դեմ-հանդիման» համաժողովում:
«Այնքան ժամանակ, քանի դեռ ես նախագահ կլինեմ, դեպքերի բերումով ընդունված ոչ մի կարգի օրենքներ չեն լինի: Դրանք նույնքան անընդունելի են, որքան որ ոչ սահմանադրական»,- հայտարարել Է նախագահը:
Օլանդի այս հայտարարությունը լսարանն ընդունել Է բուռն երկարատեւ ծափահարություններով:
Շարունակելով իր խոսքը՝ հանրապետության ղեկավարն, ուղղակի չխոսելով բուրքինիի հետ կապված սկանդալի մասին, ընդգծել Է, որ Ֆրանսիայում գոյություն ունեցող օրենսդրությունը սպառիչ կարգավորում Է կրոնական սովորույթների հետ կապված բոլոր հարցերը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: