WP-ն թվարկել է ԻՊ-ի ջախջախումից հետո տասը հնարավոր հակամարտությունները
Международные новости«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սրընթաց տարածքներ է կորցնում Սիրիայում ու Իրաքում, սակայն դրա ջախջախումը կարող է նոր հակամարտությունների հանգեցնել, գրում է մերձավորարեւելյան թղթակից Լիս Սլայը The Washington Post–ում:
Սլայի կարծիքով հավանական պատերազմները տասն են: Առաջինը՝ սիրիաբնակ քրդերը սիրիաբնակ արաբների դեմ:Հոդվածագրի խոսքով այս հակամարտությունն արդեն սկսվել է: Քրդերը ԱՄՆ աջակցությամբ իրենց վերահսկողության տակ են վրեցրել Սիրիայի հյուսիս-արեւելքը ու սկսել են զբաղեցնել տարածքներ, որոնք արաբներով են բնակեցված, ինչն արաբական խմբավորումներին ստիպել է հետ մղել նրանց:
Երկրորդ հավանական սցենարը՝ Թուրքիայի պատերազմն է սիրիաբնակ քրդերի դեմ, քանի որ քրդական ինքնավարության առաջացումը Սիրիայի հյուսիս-արեւելքում անհանգստացնում է Անկարային: Բացի դրանից Սիրիայի կառավարությունը կարող է պատերազմ սկսել քրդերի դեմ, համարում է հեղինակը: Նրանք նախկինում դաշնակիցներ են եղել, սակայն հարաբերությունները վատացել են ինքնավարության առաջացումից հետո:
ԱՄՆ հակամարտությունը Սիրիայի դեմ Սլայը քիչ հավանական է համարում, քանի որ այն փաստը,որ առայսօր նման բան տեղի չի ունեցել, վկայում է այն մասին,որ կողմերը ուզում են խուսափել դրանից: Թուրքիայի ու Սիրիայի միջեւ պատերազմ նույնպես դժվար թե սկսվի, սակայն ԻՊ դեմ թուրքական գործողությունների հաջողության դեպքում բանակները կարող են հանդիպել Հալեպի շրջանում:
Հոդվածագիրը հնարավոր է համարում նաեւ Իրաքի քրդերի մասնակցությամբ մի քանի հակամարտություններ՝ Իրաքի կառավարության դեմ, շիաների դեմ կամ քաղաքացիական պատերազմ, որն արդեն եղել է Իրաքյան Քուրդիստանում 1990-ականներին
Նախավերջին տարբերակը սուննի արաբների ու շիաների կամ քրդերի միջեւ մարտերն են:
Տասներորդ հնարավոր հակամարտությունը ԻՊ մնացորդների պատերազմն է նրանց դեմ, ում նրանք իրենց հակառակորդը կհամարեն: Վերոնշյալ սցենարներից յուրաքանչյուրի իրագործումը կհանգեցնի քաոսի ու թույլ կտա ահաբեկիչների մնացորդներին ամրապնդել իրենց դիրքերը տարածաշրջանում: