Ավստրալական «Թաջ Մահալը» քանդելու վճիռ են կայացրել
Международные новостиԱվստրալական Պերտա քաղաքի խորհուրդը որոշում Է ընդունել՝ քանդել սկանդալային հնդիկ միլիարդատեր Պանկայ Օսվալի կիսակառույց կալվածքը:
Ունեցվածքի ընդհանուր արժեքը, որն ստացել Է «Սուոն գետի Թաջ Մահալ» մականունը, գնահատվում Է 70 մլն դոլար, հաղորդում է NDTV.com.-ին:
Պանկայ Օսվալը եւ նրա տիկինը՝ Ռադհիկան, պլանավորել Էին հսկայական տուն կառուցել Պերտայի հեղինակավոր շրջաններից մեկում, այն տեղում, որտեղ Սուոն գետը թափվում Է Հնդկական օվկիանոս: Հողամասի համար նրանք վճարել Էին 22 մլն դոլար: Առանձնատան շինարարությունն սկսվել Էր 2010 թվականին, բայց կանգ Էր առել այն բանից հետո, երբ ավստրալական իշխանությունները միլիարդատերոջը մեղադրել Էին հարկերից խուսափելու եւ քաղաքային շինարարական նորմերը խախտելու մեջ:
Օսվալների տունը պետք Է ամենաթանկը դառնար Պերտայում: Շենքը պլանավորվում Էր կառուցել հնդկական ոճով՝ յոթ գմբեթներով, սեփական տաճարով, մարզասրահով, լողավազանով եւ 17 մեքենաների համար նախատեսված ավտոտնակով:
2015 թվականին ամուսինները խոստացել Էին կիսակառույց առանձնատունն ինքնուրույն քանդել մինչեւ 2016 թվականի սեպտեմբերի 30-ը, բայց օբյեկտի ապամոնտաժումը մինչ այժմ չի սկսվել: Պերտա քաղաքի խորհուրդը որոշում Է ընդունել տունը քանդել սեփական ուժերով: Ենթադրվում Է, որ ապամոնտաժման աշխատանքների արժեքը կկազմի 300 հազար դոլար: Այդ գումարը քաղաքը միլիարդատիրոջից կփորձի բռնագանձել դատարանի միջոցով: