ԱՄՆ-ի Կոնգրեսում ընդունված բանաձեւով կոչ է արվում զենքով օգնել Վրաստանին
Международные новостиԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի 8-ին ընդունել Է 660 բանաձեւը, որով կոչ Է արվում «պաշտպանվելու հնարավորություններ» ընձեռել Վրաստանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իր կայքում հայտնել Է հանրապետականների խմբակցությունը:
Բանաձեւի օգտին քվեարկել Է 410 պատգամավոր, դեմ են արտահայտվել վեցը:
Բանաձեւը նաեւ կոչ Է անում նախագահին «դե յուրե կամ դե ֆակտո» չճանաչել Ռուսաստանի սուվերենությունը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նկատմամբ եւ պաշտպանել Վրաստանի տարածքային ամբողջականությունը:
Ներկայացուցիչների պալատի բանաձեւը պարտավորեցնող ուժ չունի եւ, ինչպես սպասվում Է, զգալի ազդեցություն չի ունենա ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Ռուսաստանը Աբխազիան եւ Հարավային Օսիան ճանաչում Է որպես անկախ պետություններ եւ նրանց նկատմամբ սուվերենության չի հավակնում: