Սահակաշվիլին խստիվ քնադատել Է իշխանություններին «Օդեսան առանց Եվրատեսիլի թողնելու» համար
Международные новостиՕդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին Facebook-ի իր Էջում դժգոհություն Է հայտնել, որ «Եվրատեսիլ-2017» մրցույթն ի վերջո տեղի Է ունենալու ոչ թե Օդեսայում, այլ Կիեւում: Նրա կարծիքով՝ Կիեւն անցկացման քաղաք Է ընտրվել նախնական գաղտնի պայմանավորվածությունների արդյունքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Օդեսան թողեցին առանց Եվրատեսիլի: Ես սիրում եմ Կիեւը, բայց խոսքն իմ հայրենի մայրաքաղաքի մասին չԷ, այլ այն մասին, որ այդ որոշումը գաղտնի պայմանավորվածությունների, ակնհայտ ստի եւ պետական մտածողության լիակատար բացակայության եւս մեկ օրինակ Է»,- գրել Է նա:
Քաղաքական գործիչը նշել Է, որ իշխանությունների հետ կապված իր բոլոր պատրանքները ցրվեցին, եւ հավելել Է, որ Ուկրաինան կառուցելու համար այլ մարդիկ են պետք:Նախապես «Եվրատեսիլ-2017»-ն անցկացնելուն հավակնում Էին երեք քաղաքներ՝ Կիեւը, Օդեսան եւ Դնեպրը (նախկին Դնեպրոպետրովսկը), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: