Փարիզում ահաբեկչություններ նախապատրաստող կանայք ԻՊ-ի անդամներ են եղել
Международные новостиՓարիզի դատախազությունը հայտարարել է, որ 3 կանայք, որոնց նախօրեին ոստիկանությունը ձերբակալել է հետաքննության շրջանակում, որը կապված է գազի բալոնով կասկածյալի ավտոմեքենայի գործի հետ, Փարիզ են ուղարկվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից, փոխանցում է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ ահաբեկիչները հրաման են տվել կանանց պայթեցնել ավտոմեքենան Փարիզի Աստվածամոր տաճարի հարևանությամբ:
Դատախազի խոսքով, կանայք անդամագրված են եղել ԻՊ-ի փոքր խմբավորումներից մեկին: