ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ԿԺԴՀ դեմ
Международные новостиԱՄՆ նոր պատժամիջոցներ կսահմանի ԿԺԴՀ դեմ՝ ի պատասխան Փհենյանի անցկացրած միջուկային փորձարկման: Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով Վաշինգթոնը աշխատելու է ՄԱԿ-ի ԱԽ անդամների ու Կորեական թերակղզու ապամիջուկայնացման շուրջ վեցակողմյա բանակցությունների մյուս մասնակիցների (ԱՄՆ-ից ու ԿԺԴՀ-ից բացի, դրանց մասնակցում են Ռուսաստանը, Չինաստանը, Հարավային Կորեան ու Ճապոնիան), նաև միջազգային համայնքի հետ, որպեսզի հասնի ԱԽ առկա բանաձևերի կատարմանը: «Եվ մենք լրացուցիչ քայլեր կձեռնարկենք, այդ թվում նոր պատժամիջոցներ՝ ցույց տալու համար Հյուսիսային Կորեային, որ նրա ոչ իրավաչափ ու վտանգավոր գործողությունները հղի են հետևանքներով»,- ասել է նա:
Փաուերը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ այս տարի ավելի վաղ ընդունած բանաձևից հետո որը խստացրել էր ԿԺԴՀ հանդեպ պատժամիջոցները միջուկային փորձարկումներ իրականացնելու համար, հյուսիսկորեական իշխանությունները 21 բալիստիկ հրթիռների ուսումնական արձակումներ են իրականացրել՝ այդ թվում սուզանավերից: «Հիմա մենք ականատես եղանք տարվա ընթացքում երկրորդ միջուկային փորձարկմանը: Դա ավելին է, քան պարզապես լկտի անհնազանդություն: Հյուսիսային Կորեան ձգտում է կատարելագործել իր միջուկային զենքը, որպեսզի ամբողջ տարածաշրջանն ու աշխարհը պահի հնարավոր միջուկային հարվածի վախի մեջ»,- վստահեցնում է ԱՄՆ մշտական ներկայացուցիչը՛
ՄԱԿի ԱԽ-ն ուրբաթ արտահերթ հանդիպում է ունեցել Կորեական թերակղզում իրավիճակը քննարկելու նպատակով: Փակ խորհրդակցության արդյունքներով ԱԽ անդամները հայտարարել են, որ անհապաղ սկսելու են աշխատել նոր բանաձևի վրա, որը միջուկայի փորձարկմանն ի պատասխան՝ համապատասխան միջոցառումեր է նախատեսելու Փհենյանի հանդեպ: Ըստ ԱԽ մամուլի հաղորդագրության, բանաձևի հիմքում ՄԱԿ Կանոնադրության 41 հոդվածն է լինելու, որը մասնավորապես թույլատրում է «տնտեսական հարաբերությունների, երկաթգային,ծովային, օդային, փոստային հեռագրային, ռադիո կամ այլ հաղորդակցությունների ամբողջական կամ մասնակի դադարեցում, նաև դիվամնագիտական հարաբերությունների խզում»
Սամանթա Փաուերի խոսքով ԱԽ-ն պետք է իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները օգտագործի, որպեսզի ստիպի ԿԺԴՀ-ին փոխել կուրսը ու հրաժարվել սադրանքներից: «Մենք պետք է հստակ ու հզոր ազդանշան ուղարկենք այն մասին, որ միջազգային համայնքը երբեք թույլ չի տա, որ Հյուսիսային Կորեան միջոկային տերություն դառնա »,- ասել է Փաուրը
ԿԺԴՀ-ն սեպտեմբերի 9-ին հինգերորդ միջուկային փորձարկումն է արել երկրի ստեղծման 68-րդ տարեդարձի կապակցությամբ: Փհենյանը հայտնել է, որ փորձարկումը «հաստատել է, որ երկրի բալիստիկ հրթիռների վրա հնարավոր է միջուկային մարտագլխիկ տեղադրել »: Ըստ Կորեայի հանրապետության Ազգային պաշտպանության նախարարության՝ սա ԿԺԴՀ-ում փորձարկված ամենահզոր սարքն էր: Փհենյանը մինչ այդ չորս միջուկային փորձարկում էր իրականացրել՝ 2006, 2009, 2013 թթ ու 2016 թ հունվարին: