Բավարիայի վարչապետը բացառել է Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին
Международные новостиԲավարիայի վարչապետ և Քրիստոնեասոցիալական միության առաջնորդ Խորսթ Զեեխոֆերը բացառել է ԵՄ-ի և Թուրքիայի հետագա մերձեցումը, փոխանցում է Deutsche Welle-ն:
«Թուրքիայի` ԵՄ-ին ամբողջական անդամակցությունը բացառվում է»,- ասել է վարչապետը:
Նշվում է, որ Անկարան տվյալ փուլում չի բավարարում մի շարք պայմանների, որոնք անհրաժեշտ են վիզային ռեժիմի համար: Ընդ որում, Թուրքիայի հանդեպ ավելի խիստ վարքը չի բացառում փախստականների հարցով Բրյուսելի հետ համաձայնագրի պայմանների կատարումը, կարծում են միությունում:
Ընդ որում, Բավարիայի վարչապետը Միության ղեկավարությունից ստացել է փախստականների հարցով իր ուղղվածության ամբողջական աջակցությունը:
Նրա խոսքով, բնակչությունը պահանջում է որոշակի քաղաքական ուղենիշներ: Միությունն այս փուլում կարող է ապահովել Գերմանիայի քաղաքացիներին այդ պահանջը, վստահ է Զեեխոֆերը: