ԱՄՆ-ն նախազգուշացրել է աշխարհում ահաբեկչությունների սպառնալիքի պահպանման մասին
Международные новостиԱՄՆ Պետդեպը զգուշացրել է ամերիկացիներին այն մասին, որ աշխարհում պահպանվում է ահաբեկչական հարձակումների հավանականությունը, փոխանցում է Корреспондент-ը:
«Վերջին տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ ահաբեկչական խմբերը շարունակում են հարձակումներ նախապատրաստել տարբեր շրջաններում: Վերջին հարձակումները, որոնք իրականացվել են ինչպես նրանց կողմից, ովքեր կապված են ահաբեկչական խմբավորումների հետ, այնպես էլ նրանց կողմից, ովքեր կրկնօրինակում են նրանց կամ միայնակ են, հիշեցում են, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է պահպանեն զգոնության բարձր մակարդակը և քայլեր ձեռնարկեն իրենց անվտանգությունը բարձրացնելու համար»,- ասվում է գերատեսչության հայտարարությունում:
Պետդեպում ընդգծել են նաև, որ ընթացիկ տարվա մարտին հրապարակված նմանատիպ նախազգուշացման ժամկետը երկարաձգվել է:
Պետդեպի տվյալների համաձայն, ահաբեկիչները նաև հարձակումներ են նախապատրաստում ընդդեմ ամերիկացի քաղաքացիների և ԱՄՆ-ի շահերի Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում:
Ահաբեկչական սպառնալիքը պահպանվում է նաև Արևմտյան Աֆրիկայում, ծայրահեղականները և ահաբեկիչները կարող են հարձակվել ամերիկացիների վրա Ասիայում և այլ շրջաններում, զգուշացրել են գերատեսչությունում: