Քրդերի մուտքն արգելվում է․ գրություն Ստամբուլի այգիներից մեկի մուտքի մոտ (ֆոտո)
Международные новостиՍտամբուլի Սարըյերի ծովափնյա այգիներից մեկում տեղադրված ցուցանակի վրա անհայտ անձիք գրել են «Քրդերի մուտքն արգելվում է»։
Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ՝ ռասիստական բնույթի գրությունն արվել է հենց քաղաքապետարանի տեղադրած ցուցանակի վրա, որտեղ նաեւ նշված է Սարըյերի քաղաքապետարանի անունը։ Չնայած նման գրությանը, երկար ժամանակ գրությունը մնացել է ցուցանակի վրա, մինչ Diken պարբերականը սկսել է գրել ռասիստական գրության մասին։
Սարըյերի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, թե գրությունն արդեն ջնջված է եւ շուտով նոր ցուցանակ կտեղադրվի։