Սեպտեմբերի 11-ի զոհերի անունները հնչել են Նյու Յորքի ողբերգության 15-րդ տարելիցին
Международные новости2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման զոհերի անունները կրկին հնչել են Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնի աշտարակների տեղում, հայտնում է RIA Novosti-ն:
Հիշատակի միջոցառումները սկսվել են ողբերգության վայրից, որտեղ կառուցված է հուշահամալիր: Տեղի ժամանակով ուղիղ 8:46-ին (16:46 Երևան), երբ ահաբեկիչների կողմից գրավված American Airlines 11 ավիաընկերության ինքնաթիռը հարվածել է Հյուսիսային աշտարակին, հայտարարվել է մեկ րոպե լռություն, որից հետո հարազատները սկսել են կարդալ զոհվածների անունները:
Կարդացվել է Նյու Յորքի հարձակման ժամանակ զոհվածների 2 753 անուն, Պենտագոնի վրա հարձակման ժամանակ զոհված 184 մարդու անուն, ինչպես նաև Փենսիլվանիայի դաշտերում խոցված գրավված ինքնաթիռի 93 ուղևորի անուն: Նրանց անունները փորագրված են հուշարձանի բրոնզե սալերի վրա: