Ինդոնեզիան կարող է արգելել ալկոհոլի վաճառքը Բալիում
Международные новостиԽնջույքներ կազմակերպելն այլևս կարող է անհնար դառնալ աշխարհի ամենահայտնի գարեջրային զբոսաշրջային ուղղություններից մեկում` Բալի կղզում:
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը` Ինդոնեզիայի իշխանությունները նոր օրինագիծ են առաջ քաշել, որը կարգելի ոգելից ըմպելիքների օգտագործումը Բալիում: Օրինագիծը կարող է արգելել ալկոհոլի ցանկացած տեսակի արտադրություն, վաճառք և սպառում կղզու տարածքում, իսկ օրենքը խախտողներին մինչև 10 տարվա ազատազրկում կսպառնա:
Օրինագծի հաստատման դեպքում այն մեծ հարված կհասցնի զբոսաշրջության ոլորտին, քանի որ Բալին ողջ աշխարհում ճանապարհորդողների շրջանում հայտնի է որպես խնջույքների, տոնախմբության և լիաթոք հանգստի առաջնային ուղղություններից մեկը:
Ինդոնեզիայի 34 նահանգներից մեկը հանդիսացող կղզու տնտեսությունը մեծապես կախված է 4 մլն արտասահմանցիներից, ովքեր կղզի են այցելում ամեն տարի: