Ասադը ազատագրված Դարայա քաղաքում մասնակցել է տոնական աղոթքին
Международные новостиՍիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսի ազատագրված արվարձանում՝ Դարայա քաղաքում, մասնակցել է մուսուլմանական Ալ-Ադհա տոնի առիթով տոնական աղոթքին։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է նախագահի անվտանգության աշխատակիցը։
«Մեր նախագահը մասնակցել է Դարայայում առավոտյան աղոթքին»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Դարայա քաղաքը լիովին ազատագրվել էր սեպտեմբերի 1-ին՝ սիրիական բանակի և, այսպես կոչված, չափավոր զինված ընդդիմության ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում։