Թուրքիան այսօր մարդասիրական օգնություն կուղարկի Հալեպ. Էրդողան
Международные новостиԹուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան այսօր մարդասիրական օգնություն կուղարկի Հալեպ և սիրիական այլ քաղաքներ՝ կապված Սիրիայի հարցով ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հետ:
«Այսօր մայրամուտից հետո ՄԱԿ-ի կամ Կարմիր մահիկի մեր մասնաճյուղի հովանու ներքո սննդամթերքով, հագուստով ու խաղալիքներով բեռնված բեռնատարները համաձայնեցված միջանցքներով կուղարկվեն հիմնականում Հալեպ: Թուրքիայից մարդասիրական օգնություն կուղարկվի նաև սիրիական Ջերաբլուս ու Ալ-Ռաի քաղաքներ»,- հայտնել է Թուրքիայի նախագահը: