Իսրայելը Բաքվում նորագույն սպառազինություններ կցուցադրի
Международные новостиԻսրայելը երկրորդ անգամ կմասնակցի ռազմարդյունաբերության ADEX 2016 միջազգային ցուցահանդեսին, որը կընթանա սեպտեմբերի վերջին Բաքվում, հայտնում է haqqin.az–ը՝ վկայակոչելով Իսրայելի ՊՆ մամուլի ծառայությունը։
Գերատեսչության արտահանման բաժինը երկրի մի շարք ձեռնարկությունների հետ համագործակցությամբ կներկայացնի Իսրայելի ռազմարդյունաբերության ֆլագմանները։