Աֆղանստանում մահապարտ-ահաբեկիչները ներխուժել են հիվանդանոց
Международные новостиԱֆղանստանի Քանդահար նահանգի համանուն քաղաքում այսօր առավոտյան 2 ահաբեկիչներ հարձակում են գործել հիվանդանոցի վրա, հաղորդել է TOLO հեռուստաալիքը։ Ըստ տեղեկությունների՝ նրանց ամրացված են եղել պայթուցիկ սարքեր։
Փոխհրաձգություն է տեղի ունեցել ահաբեկիչների ու հիվանդանոցի անվտանգության աշխատակիցների միջև։ Նախնական տվյալների համաձայն՝ հաջողվել է չեզոքացնել ահաբեկիչներից մեկին, մյուսը վիրավոր է։
Հարձակման պահին հիվանդանոցում է գտնվել Քանդահարի նահանգապետը, սակայն վիրավորվել է նա, թե ոչ, ինչպես նաև այլ մարդիկ, հայտնի չէ։