Ավստրիայում նախագահական ընտրությունները հետաձգվել են անորակ սոսնձի պատճառով
Международные новостиԱվստրայում նախագահական կրկնակի ընտրությունները, որոնք հոկտեմբերի 2-ին էին նշանակված, անորոշ ժամկետով հետաձգվել են: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է երկրի ՆԳ նախարար Վոլֆգանգ Սոբոտկան, փոխանցում է BBC–ի Ռուսական ծառայությունը:
Հետաձգման պատճառը ոչ որակյալ սոսինձն է դարձել, որով կնքված էին փոստով քվեարկության համար նախատեսված ծրարները, ինչի հետեւանքով քվեաթերթիկներով ծրարները կարող էին բացվել: «Մենք չենք կարող գնահատել, թե քանի ծրար ու հատկապես որոնք կարող էին բացված լինել»,- ասել է Սոբոտկան:
Ընտրությունների հետաձգման հավանականության մասին Սոբոտկան անցած շաբաթ էր հայտնել, սակայն այն ժամանակ այս հարցով վերջնական որոշում դեռ չկար: Հիմա քննարկվում են հաջորդ ընտրությունների տարբեր ժամկետներ: Սոբոտկայի խոսքով ընտրությունները կարող են նշանակվել նոյեմբերի 27-ին կամ դեկտեմբերի 4-ին:
Կրկնակի քվեարկության անցկացման մասին հայտարարվել էր, երբ Ավստրիայի սահմանադրական դատարանը չեղարկել էր ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները քվեարկության ընթացքում տեղ գտած բազմաթիվ խախտումների պատճառով:
Երկրորդ փուլին մասնակցում էին «Ավստրիայի Ազատության կուսակցության» թեկնածու Նորբերտ Հոֆերը ու «Կանաչների» կուսակցության նախկին առաջնորդ Ալեքսանդր Վան Դեր Բելլենը, որը հաղթել էր 30 հազար ձայնի նվազագույն տարբերությամբ: