ՄԱԿ ԳԱ-ում կանցկացվի ԻՀԿ շփման խմբի առաջին նիստը ԼՂ հարցով. Ադրբեջանի ԱԳՆ
Международные новостиԱդրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ ԳԱ-ի հերթական նստաշրջանում տեղի է ունենալու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով շփման խմբի առաջին նիստը, որը ստեղծվել է ԻՀԿ-ի շրջանակներում: Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարվել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ու ԻՀԿ գործադիր քարտուղար Իյադ բին Ամին Մադանիի հետ հանդիպման ժամանակ, ով աշխատանքային այցով գտնվում է երկրում:
Հանդիպման ժամանակ քննարկվել են Ադրբեջանի ու ԻՀԿ-ի միջև համագործակցությունը, դրա հետագա առաջնահերթ ուղղությունները և փոխադարձ հետաքրքրության կենտրոնում ընկած մի շարք հարցեր:
Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանը հատուկ կարևորություն է տալիս ԻՀԿ-ի հետ կապերի զարգացմանը և իրազեկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների մասին:
