Սիրիացի քրդերը միացել են հրադադարին
Международные новостиՍիրիացի քրդերը հայտնել են հրադադարին միանալու մասին, որը հայտարարվել է՝ համապատասխան Ժնևում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերի հայտարարությանը։
Գործակալության տվյալներով՝ հրադադարին իր միանալու մասին է հայտարարել նաև ԱՄՆ-ի աջակցությամբ գործող «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ընդդիմադիր կոալիցիան, որի մեջ են մտնում Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերը։
Անցած շաբաթ Լավրովն ու Քերին Ժնևում համաձայնեցրել են 5 փաստաթղթից կազմված պլան, որը կոչված է հաստատելու Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմ և դնելու հիմք՝ քաղաքական գործընթացի վերականգնման համար։
։