Ереван, 13.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Առաջին ժամադրություն. Կանանց տարածված սխալները

Lifestyle
 
 
 
 
 Խորագիրը՝ Երկուսով

 


Առաջին ժամադրություն. Կանանց տարածված սխալները


ՍԽԱԼ 1.
Հաճախակի եք խոսում ձեր արժանիքների ու ձեր մասին։ Տղամարդիկ ավելի պարզ են, քան կանայք, նրանք լավ գիտենք, որ լավ ապրանքը գովազդի կարիք չունի։ Չափից ավելի գովեստները կարող են հակակրանք առաջացնել տղամարդու մեջ։ Եվ մի՛ մոռացեք, որ բոլոր տղամարդիկ բնությունից օժտված են առաջնորդի հատկություններով։ Նրանք սիրում են ուշադրության կենտրոնում լինել, սիրում են, երբ խոսակցությունն իրենց շուրջն է պտտվում, իսկ կանայք, որոնք զրույցի հենց սկզբից իրենց գովքն են անում, ձանձրացնում են տղամարդկանց։

ՍԽԱԼ 2.
Հաճախակի եք խոսում սեփական թերությունների մասին։ Չէ, ի՞նչ ես ասում, ես ամենևին էլ այդքան գեղեցիկ չեմ, պարզապես այսօր սանրվածքս է գեղեցիկ։ Այո, պատրաստվել եմ... Իրականում մազերով փակում եմ մեծ ականջներս... Ամեն անգամ կորցնում եմ փողս ու բնակարանիս բանալիները։ Իհարկե, անկեղծ ու ճիշտ խոսելը հոյակապ հատկություն է, բայց ոչ առաջին հանդիպման ժամանակ։ Ինքնանվաստացան ի՞նչ կարիք կա։ Ինչո՞ւ եք խանգարում տղամարդուն, որը ցանկանում է ձեր մեջ գեղեցկուհի տեսնել՝ արժանի սիրո և հիացմունքի։ Երբեք մի՛ վիճարկեք ձեր հասցեին ասված հաճոյախոսությունները։ Յուրաքանչյուր հաճոյախոսության լավագույն պատասխանը քնքուշ ժպիտն է և մեղմ շնորհակալական ժեստը։

ՍԽԱԼ 3.
Շպարվելիս վառ գույն եք օգտագործում, մինչդեռ տղամարդիկ դա ընդունում են որպես կանանց հուսահատության արտահայտություն։ Խեղճ կին, ինչքա՛ն շատ է ուզում դուր գալ ինձ,– մտածում են նրանք ու անմիջապես տուն հրավիրում, չէ որ ձեզ պես պչրուհուն պետք է ինչ-որ բանով ուրախացնել։ Եթե չեք կարողանում հաճելի ու չափավոր շպարվել, դիմեք ծանոթներից որևէ մեկի օգնությանը, որը շատ ավելի հմուտ է այդ գործում։ Համաձայնեք, առաջին տպավորության համար արժե ջանքեր թափել։

ՍԽԱԼ 4.
Խոսում եք ձեր խնդիրներից, դժգոհում կյանքից, մինչդեռ տղամարդիկ չեն հանդուրժում դժգոհ կանանց։ Կյանքում վերելքներն ու վայրէջքներն անխուսափելի են, իսկ մրցակիցները մշտապես պայքարում են մեր տեղը գրավելու համար։ Տունը տղամարդու համար ամենահանգիստ վայրը պետք է լինի։ Իսկ եթե վերադառնալով՝ տան անդորրի փոխարեն գտնում է մի կնոջ, որն անդադար բողոքում է, թե ինչքան դժվար է ապրել, ժամանակի ընթացքում սկսում է աշխատանքից հետո տուն չշտապել։ Մեծ է պարտվելու հավանականությունը, եթե փորձում եք տղամարդու սիրտը գրավել ձեր հանդեպ խղճահարություն առաջացնելու միջոցով։

ՍԽԱԼ 5.
Հեքիաթ թանկարժեք իրերի մասին։ Եթե անգամ մեծահարուստի հետ եք հանդիպում ու նախատեսում եք նրա շնորհիվ նոր Մազերատիի ղեկին նստել, մի քանի թանկարժեք մուշտակ ունենալ և այնքան երազած Փարիզի ուղեգիր ձեռք բերել, չարժե առաջին իսկ հանդիպման ժամանակ պատմել նրան ձեր ծրագրերի մասին։ Տղամարդիկ հոտառությամբ որսում են կանանց մտադրություններն ու փախչում են դրանցից, ինչպես հրդեհից։ Նրանց համար, ինչպես և կանանց, շատ կարևոր է իմանալ, որ ձեզ ոչ թե իր դրամապանակն է հետաքրքրում, այլ ինքը՝ այնքա՜ն գեղեցիկ, այնքա՜ն առնական ու անկրկնելի։
Այսպիսի միջոցներով սեփական վարկը տղամարդու աչքին բարձրացնել ցանկացող կանայք հաճախ հակառակ արդյունքի են հասնում, նրա կինը դառնալու հավանականությունն անմիջապես նվազում է։ Տղամարդիկ փնտրում են այն կանանց, որոնց կողքին լինելը մենակ ապրելուց ավելի լավ կլինի։ Խոսքը նաև նյութական ոլորտին է վերաբերում։ Եթե նա սկսի ձեզ ընկալել իբրև վամպիր, որի կյանքի նպատակը կողակցից ամբողջ վաստակածը յուրացնելն է, ապա կգերադասի ոչ թե գեղեցիկ կնոջ ընկերակցությունը, այլ միայնակ տղամարդու կյանքը։

ՍԽԱԼ 6.
Քննարկում եք ամուսնությունը։ Ապագայի ծրագրեր կազմելը հիանալի է, բայց ոչ առաջին հանդիպման ժամանակ, քանի դեռ չեք հասցրել նայել միմյանց աչքերի մեջ ու հասկանալ՝ արդյոք ձեզ նման կողակից պե՞տք է, թե՞ ոչ։ Ավելին՝ չպետք է պլանավորել, թե քանի երեխա եք ունենալու, ապրելու եք ամուսնու ծնողների հետ, թե ոչ, տանը շուն պահելու եք, թե ոչ։ Տղամարդիկ նման խոսակցություններն ընկալում են իբրև իրենց շատ արագ ցանցը գցելու փորձեր։ Վախենում են, մեկը մյուսի հետևից սկսում են վառել ծխախոտի գլանակներ կամ, որ ավելի սարսափելի է, փախչում են՝ առանց հրաժեշտ տալու։

 

Առաջին ժամադրություն. Կանանց տարածված սխալները


ՍԽԱԼ 7.
Նրան պատմում եք ձեր անցած սիրավեպերի մասին։ «Իմ առաջին սիրած տղամարդը՝ Կարենը, եղունգներն էր կրծում, ոչ մի կերպ չէի կարողանում նրան հետ պահել այդ վատ սովորությունից։ Իսկ այ երրորդը՝ Վահեն, շատ ուշադիր էր եղունգների, հագուստի նկատմամբ...։ Պարտադի՞ր է, որ տղամարդն իմանա ձեր նախկին սիրային կյանքի մասին։ Ուզում եք, որ համեմատվի՞։ Հավատացեք՝ նա այդ բանը չի անի։ Այդպիսով ընդամենը շատ արագ կհուշեք նրան, որ իրեն հանդիպած հերթական խելացի կինն եք, որը չի կարողացել լեզու գտնել ոչ մի տղամարդու հետ ու հիմա էլ իր կյանքն է ցանկանում խորտակել։ Իսկ որ ավելի սարսափելի է, հայ տղամարդկանց մեծ մասը չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ ինքը տվյալ կնոջ կյանքում առաջինը չէ։ Հիշեք՝ կինը պետք է հանելուկ լինի։

ՍԽԱԼ 8.
Ձեզ անդաստիարակի պես եք պահում։ Ձեզ ուշադրություն դարձրած տղամարդու հետ փորձեք խոսել նույն լեզվով։ Հավատացեք ուժեղ սեռի ներկայացուցիչները սիրում ու գնահատում են դա։ Ինչպես և սիրում ու գնահատում են կանացիությունը մանրուքներում, օրինակ՝ նրանց դուր է գալիս կանացի գեղեցիկ քայլվածքը, ոչ թե զինվորական քայլքը, մեղմ ժպիտը, ոչ թե ձիու խրխինջը։ Ու սա միայն առաջին օրվան չի վերաբերում, խոսքն ընդհանրապես կանացիության մասին է, ամբողջ կյանքում։ Որոշ կանայք այդ արդյունքին չեն կարողանում հասնել ամբողջ կյանքի ընթացքում։ Բայց կարելի է ձգտել՝ դառնալու տղամարդու երագած կինը։

ՍԽԱԼ 9.
Հանդիպման վերջում առաջարկում եք կրկին հանդիպել։ Որքան էլ ջանքեր գործադրես, տղամարդը միշտ ուզում է հաղթողի կարգավիճակում լինել։ Եթե նա բարձունքը գրավում է առանց ճակատամարտի, շատ արագ էլ կորցնում է հետաքրքրությունն ու սկսում է նորը փնտրել։ Հիշեք՝ կինը միշտ պետք է կարողանա անհասանելի լինել։

ՍԽԱԼ 10.
Առաջին իսկ հանդիպմանը համաձայնում եք սեքսով զբաղվել։ Հանդիպումները տարբեր են։ Պատահում է՝ կինն ու տղամարդն այնպես են ձգում իրար, որ խուսափելն անհնարին է։ Բանը թեթևամտությունը չէ, այլ բնազդը, որը երբեմն չի հարցնում ո՛չ սոցիալական կարգավիճակ, ո՛չ առաջին հանդիպում, ո՛չ դաստիարակություն ու ինքնատիրապետում։ Նման դեպքերում խորհուրդ տալը պարզապես անմտություն է։ Մնացած բոլոր դեպքերում պետք է ոսկե կանոնի պես հիշել, որ իսկական արքայադստերը պետք է նվաճել։ Պահպանեք բոլոր անհրաժեշտ կանոններն ու օրենքները, քանի դեռ օրինական ոչինչ չկա ձեր միջև։ Երբեմն այդ կարգավիճակը շատ ավելի քաղցր է լինում, քան ինքը՝ սեքսը, ավելի քաղցր են հաճոյախոսությունները, հայացքները, ցանկությունը, ակնարկները... Ով ծանոթ չէ այս ամենին, չգիտի, թե ինչ բան է սիրո քաղցրությունը։
 
ՍԽԱԼ 11
Ասում եք՝ ես սեքսով չեմ զբաղվում առաջին հանդիպման ժամանակ։ Հավանաբար ձեր տղամարդն արդեն հարյուրերորդ անգամ է լսում այդ նախադասությունը ու հիմա էլ, այն լսելով ձեր շուրթերից, կարող է մտածել. «Հասկանալի է, հերթական դատարկ կինը, որ ուզում է բարձրացնել իր գինը։ Ինչպես արդեն նշեցինք, տղամարդիկ գնահատում են անհասանելիությունը։ Իսկ երբ ստիպում եք հասկանալ, որ իրականում այնքան էլ անհասանելի չեք, գոնե երկրորդ հանդիպման ժամանակ արդեն պատրաստ եք անկողին մտնել այդ տղամարդու հետ, անմիջապես սառեցնում եք ձեր նկատմամաբ եղած հետաքրքրությունը։ Այդ իսկ պատճառով շատ ավելի ցանկալի է պարզապես հաճելի ժպտալ ձեր երկրպագուին ու շնորհակալություն հայտնել միասին անցկացրած գեղեցիկ երեկոյի համար։ Եթե մանավանդ երեկոն իսկապես գեղեցիկ էր, ու արժե շնորհակալություն հայտնել։
Ձեզ բարի հանդիպումներ ու գեղեցիկ սեր ենք մաղթում։
Քննարկում եք ամուսնությունը։ Ապագայի ծրագրեր կազմելը հիանալի է, բայց ոչ առաջին հանդիպման ժամանակ, քանի դեռ չեք հասցրել նայել միմյանց աչքերի մեջ ու հասկանալ՝ արդյոք ձեզ նման կողակից պե՞տք է, թե" ոչ։ Ավելին՝ չպետք է պլանավորել, թե քանի երեխա եք ունենալու, ապրելու եք ամուսնու ծնողների հետ, թե ոչ, տանը շուն պահելու եք, թե ոչ։ Տղամարդիկ նման խոսակցություններն ընկալում են իբրև իրենց շատ արագ ցանցը գցելու փորձեր։ Վախենում են, մեկը մյուսի հետևից սկսում են վառել ծխախոտի գլանակներ կամ, որ ավելի սարսափելի է, փախչում են՝ առանց հրաժեշտ տալու։

ՍԽԱԼ 7.
Նրան պատմում եք ձեր անցած սիրավեպերի մասին։ «Իմ առաջին սիրած տղամարդը՝ Կարենը, եղունգներն էր կրծում, ոչ մի կերպ չէի կարողանում նրան հետ պահել այդ վատ սովորությունից։ Իսկ այ երրորդը՝ Վահեն, շատ ուշադիր էր եղունգների, հագուստի նկատմամբ...։ Պարտադի՛ր է, որ տղամարդն իմանա ձեր նախկին սիրային կյանքի մասին։ Ուզում եք, որ համեմատվի՞։ Հավատացեք՝ նա այդ բանը չի անի։ Այդպիսով ընդամենը շատ արագ կհուշեք նրան, որ իրեն հանդիպած հերթական խելոք կինն եք, որը չի կարողացել լեզու գտնել ոչ մի տղամարդու հետ ու հիմա էլ իր կյանքն է ցանկանում խորտակել։ Իսկ որ ավելի սարսափելի է, հայ տղամարդկանց մեծ մասը չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ ինքը տվյալ կնոջ կյանքում առաջինը չէ։ Հիշեք՝ կինը պետք է հանելուկ լինի։

ՍԽԱԼ 8.
Ձեզ անդաստիարակի պես եք պահում։ Ձեզ ուշադրություն դարձրած տղամարդու հետ փորձեք խոսել նույն լեզվով։ Հավատացեք ուժեղ սեռի ներկայացուցիչները սիրում ու գնահատում են դա։ Ինչպես և սիրում ու գնահատում են կանացիությունը մանրուքներում, օրինակ՝ նրանց դուր է գալիս կանացի գեղեցիկ քայլվածքը, ոչ թե զինվորական քայլքը, մեղմ ժպիտը, ոչ թե ձիու խրխինջը։ Ու սա միայն առաջին օրվան չի վերաբերում, խոսքն ընդհանրապես կանացիության մասին է, ամբողջ կյանքում։ Որոշ կանայք այդ արդյունքին չեն կարողանում հասնել ամբողջ կյանքի ընթացքում։ Բայց կարելի է ձգտել՝ դառնալու տղամարդու երագած կինը։

ՍԽԱԼ 9.
Հանդիպման վերջում առաջարկում եք կրկին հանդիպել։ Որքան էլ ջանքեր գործադրես, տղամարդը միշտ ուզում է հաղթողի կարգավիճակում լինել։ Եթե նա բարձունքը գրավում է առանց ճակատամարտի, շատ արագ էլ կորցնում է հետաքրքրությունն ու սկսում է նորը փնտրել։ Հիշեք՝ կինը միշտ պետք է կարողանա անհասանելի լինել։

ՍԽԱԼ 10.
Առաջին իսկ հանդիպմանը համաձայնում եք սեքսով զբաղվել։ Հանդիպումները տարբեր են։ Պատահում է՝ կինն ու տղամարդն այնպես են ձգում իրար, որ խուսափելն անհնարին է։ Բանը թեթևամտությունը չէ, այլ բնազդը, որը երբեմն չի հարցնում ո՛չ սոցիալական կարգավիճակ, ո՛չ առաջին հանդիպում, ո՛չ դաստիարակություն ու ինքնատիրապետում։ Նման դեպքերում խորհուրդ տալը պարզապես անմտություն է։ Մնացած բոլոր դեպքերում պետք է ոսկե կանոնի պես հիշել, որ իսկական արքայադստերը պետք է նվաճել։ Պահպանեք բոլոր անհրաժեշտ կանոններն ու օրենքները, քանի դեռ օրինական ոչինչ չկա ձեր միջև։ Երբեմն այդ կարգավիճակը շատ ավելի քաղցր է լինում, քան ինքը՝ սեքսը, ավելի քաղցր են հաճոյախոսությունները, հայացքները, ցանկությունը, ակնարկները... Ով ծանոթ չէ այս ամենին, չգիտի, թե ինչ բան է սիրո քաղցրությունը։
 
ՍԽԱԼ 11
Ասում եք` ես սեքսով չեմ զբաղվում առաջին հանդիպման ժամանակ։ Հավանաբար ձեր տղամարդն արդեն հարյուրերորդ անգամ է լսում այդ նախադասությունը ու հիմա էլ, այն լսելով ձեր շուրթերից, կարող է մտածել. «Հասկանալի է, հերթական դատարկ կինը, որ ուզում է բարձրացնել իր գինը։ Ինչպես արդեն նշեցինք, տղամարդիկ գնահատում են անհասանելիությունը։ Իսկ երբ ստիպում եք հասկանալ, որ իրականում այնքան էլ անհասանելի չեք, գոնե երկրորդ հանդիպման ժամանակ արդեն պատրաստ եք անկողին մտնել այդ տղամարդու հետ, անմիջապես սառեցնում եք ձեր նկատմամաբ եղած հետաքրքրությունը։ Այդ իսկ պատճառով շատ ավելի ցանկալի է պարզապես հաճելի ժպտալ ձեր երկրպագուին ու շնորհակալություն հայտնել միասին անցկացրած գեղեցիկ երեկոյի համար։ Եթե մանավանդ երեկոն իսկապես գեղեցիկ էր, ու արժե շնորհակալություն հայտնել։

Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»