Երևան, 12.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ» Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ» Բավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ» «Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ» «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»


Առաջին ժամադրություն. Կանանց տարածված սխալները

Lifestyle
 
 
 
 
 Խորագիրը՝ Երկուսով

 


Առաջին ժամադրություն. Կանանց տարածված սխալները


ՍԽԱԼ 1.
Հաճախակի եք խոսում ձեր արժանիքների ու ձեր մասին։ Տղամարդիկ ավելի պարզ են, քան կանայք, նրանք լավ գիտենք, որ լավ ապրանքը գովազդի կարիք չունի։ Չափից ավելի գովեստները կարող են հակակրանք առաջացնել տղամարդու մեջ։ Եվ մի՛ մոռացեք, որ բոլոր տղամարդիկ բնությունից օժտված են առաջնորդի հատկություններով։ Նրանք սիրում են ուշադրության կենտրոնում լինել, սիրում են, երբ խոսակցությունն իրենց շուրջն է պտտվում, իսկ կանայք, որոնք զրույցի հենց սկզբից իրենց գովքն են անում, ձանձրացնում են տղամարդկանց։

ՍԽԱԼ 2.
Հաճախակի եք խոսում սեփական թերությունների մասին։ Չէ, ի՞նչ ես ասում, ես ամենևին էլ այդքան գեղեցիկ չեմ, պարզապես այսօր սանրվածքս է գեղեցիկ։ Այո, պատրաստվել եմ... Իրականում մազերով փակում եմ մեծ ականջներս... Ամեն անգամ կորցնում եմ փողս ու բնակարանիս բանալիները։ Իհարկե, անկեղծ ու ճիշտ խոսելը հոյակապ հատկություն է, բայց ոչ առաջին հանդիպման ժամանակ։ Ինքնանվաստացան ի՞նչ կարիք կա։ Ինչո՞ւ եք խանգարում տղամարդուն, որը ցանկանում է ձեր մեջ գեղեցկուհի տեսնել՝ արժանի սիրո և հիացմունքի։ Երբեք մի՛ վիճարկեք ձեր հասցեին ասված հաճոյախոսությունները։ Յուրաքանչյուր հաճոյախոսության լավագույն պատասխանը քնքուշ ժպիտն է և մեղմ շնորհակալական ժեստը։

ՍԽԱԼ 3.
Շպարվելիս վառ գույն եք օգտագործում, մինչդեռ տղամարդիկ դա ընդունում են որպես կանանց հուսահատության արտահայտություն։ Խեղճ կին, ինչքա՛ն շատ է ուզում դուր գալ ինձ,– մտածում են նրանք ու անմիջապես տուն հրավիրում, չէ որ ձեզ պես պչրուհուն պետք է ինչ-որ բանով ուրախացնել։ Եթե չեք կարողանում հաճելի ու չափավոր շպարվել, դիմեք ծանոթներից որևէ մեկի օգնությանը, որը շատ ավելի հմուտ է այդ գործում։ Համաձայնեք, առաջին տպավորության համար արժե ջանքեր թափել։

ՍԽԱԼ 4.
Խոսում եք ձեր խնդիրներից, դժգոհում կյանքից, մինչդեռ տղամարդիկ չեն հանդուրժում դժգոհ կանանց։ Կյանքում վերելքներն ու վայրէջքներն անխուսափելի են, իսկ մրցակիցները մշտապես պայքարում են մեր տեղը գրավելու համար։ Տունը տղամարդու համար ամենահանգիստ վայրը պետք է լինի։ Իսկ եթե վերադառնալով՝ տան անդորրի փոխարեն գտնում է մի կնոջ, որն անդադար բողոքում է, թե ինչքան դժվար է ապրել, ժամանակի ընթացքում սկսում է աշխատանքից հետո տուն չշտապել։ Մեծ է պարտվելու հավանականությունը, եթե փորձում եք տղամարդու սիրտը գրավել ձեր հանդեպ խղճահարություն առաջացնելու միջոցով։

ՍԽԱԼ 5.
Հեքիաթ թանկարժեք իրերի մասին։ Եթե անգամ մեծահարուստի հետ եք հանդիպում ու նախատեսում եք նրա շնորհիվ նոր Մազերատիի ղեկին նստել, մի քանի թանկարժեք մուշտակ ունենալ և այնքան երազած Փարիզի ուղեգիր ձեռք բերել, չարժե առաջին իսկ հանդիպման ժամանակ պատմել նրան ձեր ծրագրերի մասին։ Տղամարդիկ հոտառությամբ որսում են կանանց մտադրություններն ու փախչում են դրանցից, ինչպես հրդեհից։ Նրանց համար, ինչպես և կանանց, շատ կարևոր է իմանալ, որ ձեզ ոչ թե իր դրամապանակն է հետաքրքրում, այլ ինքը՝ այնքա՜ն գեղեցիկ, այնքա՜ն առնական ու անկրկնելի։
Այսպիսի միջոցներով սեփական վարկը տղամարդու աչքին բարձրացնել ցանկացող կանայք հաճախ հակառակ արդյունքի են հասնում, նրա կինը դառնալու հավանականությունն անմիջապես նվազում է։ Տղամարդիկ փնտրում են այն կանանց, որոնց կողքին լինելը մենակ ապրելուց ավելի լավ կլինի։ Խոսքը նաև նյութական ոլորտին է վերաբերում։ Եթե նա սկսի ձեզ ընկալել իբրև վամպիր, որի կյանքի նպատակը կողակցից ամբողջ վաստակածը յուրացնելն է, ապա կգերադասի ոչ թե գեղեցիկ կնոջ ընկերակցությունը, այլ միայնակ տղամարդու կյանքը։

ՍԽԱԼ 6.
Քննարկում եք ամուսնությունը։ Ապագայի ծրագրեր կազմելը հիանալի է, բայց ոչ առաջին հանդիպման ժամանակ, քանի դեռ չեք հասցրել նայել միմյանց աչքերի մեջ ու հասկանալ՝ արդյոք ձեզ նման կողակից պե՞տք է, թե՞ ոչ։ Ավելին՝ չպետք է պլանավորել, թե քանի երեխա եք ունենալու, ապրելու եք ամուսնու ծնողների հետ, թե ոչ, տանը շուն պահելու եք, թե ոչ։ Տղամարդիկ նման խոսակցություններն ընկալում են իբրև իրենց շատ արագ ցանցը գցելու փորձեր։ Վախենում են, մեկը մյուսի հետևից սկսում են վառել ծխախոտի գլանակներ կամ, որ ավելի սարսափելի է, փախչում են՝ առանց հրաժեշտ տալու։

 

Առաջին ժամադրություն. Կանանց տարածված սխալները


ՍԽԱԼ 7.
Նրան պատմում եք ձեր անցած սիրավեպերի մասին։ «Իմ առաջին սիրած տղամարդը՝ Կարենը, եղունգներն էր կրծում, ոչ մի կերպ չէի կարողանում նրան հետ պահել այդ վատ սովորությունից։ Իսկ այ երրորդը՝ Վահեն, շատ ուշադիր էր եղունգների, հագուստի նկատմամբ...։ Պարտադի՞ր է, որ տղամարդն իմանա ձեր նախկին սիրային կյանքի մասին։ Ուզում եք, որ համեմատվի՞։ Հավատացեք՝ նա այդ բանը չի անի։ Այդպիսով ընդամենը շատ արագ կհուշեք նրան, որ իրեն հանդիպած հերթական խելացի կինն եք, որը չի կարողացել լեզու գտնել ոչ մի տղամարդու հետ ու հիմա էլ իր կյանքն է ցանկանում խորտակել։ Իսկ որ ավելի սարսափելի է, հայ տղամարդկանց մեծ մասը չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ ինքը տվյալ կնոջ կյանքում առաջինը չէ։ Հիշեք՝ կինը պետք է հանելուկ լինի։

ՍԽԱԼ 8.
Ձեզ անդաստիարակի պես եք պահում։ Ձեզ ուշադրություն դարձրած տղամարդու հետ փորձեք խոսել նույն լեզվով։ Հավատացեք ուժեղ սեռի ներկայացուցիչները սիրում ու գնահատում են դա։ Ինչպես և սիրում ու գնահատում են կանացիությունը մանրուքներում, օրինակ՝ նրանց դուր է գալիս կանացի գեղեցիկ քայլվածքը, ոչ թե զինվորական քայլքը, մեղմ ժպիտը, ոչ թե ձիու խրխինջը։ Ու սա միայն առաջին օրվան չի վերաբերում, խոսքն ընդհանրապես կանացիության մասին է, ամբողջ կյանքում։ Որոշ կանայք այդ արդյունքին չեն կարողանում հասնել ամբողջ կյանքի ընթացքում։ Բայց կարելի է ձգտել՝ դառնալու տղամարդու երագած կինը։

ՍԽԱԼ 9.
Հանդիպման վերջում առաջարկում եք կրկին հանդիպել։ Որքան էլ ջանքեր գործադրես, տղամարդը միշտ ուզում է հաղթողի կարգավիճակում լինել։ Եթե նա բարձունքը գրավում է առանց ճակատամարտի, շատ արագ էլ կորցնում է հետաքրքրությունն ու սկսում է նորը փնտրել։ Հիշեք՝ կինը միշտ պետք է կարողանա անհասանելի լինել։

ՍԽԱԼ 10.
Առաջին իսկ հանդիպմանը համաձայնում եք սեքսով զբաղվել։ Հանդիպումները տարբեր են։ Պատահում է՝ կինն ու տղամարդն այնպես են ձգում իրար, որ խուսափելն անհնարին է։ Բանը թեթևամտությունը չէ, այլ բնազդը, որը երբեմն չի հարցնում ո՛չ սոցիալական կարգավիճակ, ո՛չ առաջին հանդիպում, ո՛չ դաստիարակություն ու ինքնատիրապետում։ Նման դեպքերում խորհուրդ տալը պարզապես անմտություն է։ Մնացած բոլոր դեպքերում պետք է ոսկե կանոնի պես հիշել, որ իսկական արքայադստերը պետք է նվաճել։ Պահպանեք բոլոր անհրաժեշտ կանոններն ու օրենքները, քանի դեռ օրինական ոչինչ չկա ձեր միջև։ Երբեմն այդ կարգավիճակը շատ ավելի քաղցր է լինում, քան ինքը՝ սեքսը, ավելի քաղցր են հաճոյախոսությունները, հայացքները, ցանկությունը, ակնարկները... Ով ծանոթ չէ այս ամենին, չգիտի, թե ինչ բան է սիրո քաղցրությունը։
 
ՍԽԱԼ 11
Ասում եք՝ ես սեքսով չեմ զբաղվում առաջին հանդիպման ժամանակ։ Հավանաբար ձեր տղամարդն արդեն հարյուրերորդ անգամ է լսում այդ նախադասությունը ու հիմա էլ, այն լսելով ձեր շուրթերից, կարող է մտածել. «Հասկանալի է, հերթական դատարկ կինը, որ ուզում է բարձրացնել իր գինը։ Ինչպես արդեն նշեցինք, տղամարդիկ գնահատում են անհասանելիությունը։ Իսկ երբ ստիպում եք հասկանալ, որ իրականում այնքան էլ անհասանելի չեք, գոնե երկրորդ հանդիպման ժամանակ արդեն պատրաստ եք անկողին մտնել այդ տղամարդու հետ, անմիջապես սառեցնում եք ձեր նկատմամաբ եղած հետաքրքրությունը։ Այդ իսկ պատճառով շատ ավելի ցանկալի է պարզապես հաճելի ժպտալ ձեր երկրպագուին ու շնորհակալություն հայտնել միասին անցկացրած գեղեցիկ երեկոյի համար։ Եթե մանավանդ երեկոն իսկապես գեղեցիկ էր, ու արժե շնորհակալություն հայտնել։
Ձեզ բարի հանդիպումներ ու գեղեցիկ սեր ենք մաղթում։
Քննարկում եք ամուսնությունը։ Ապագայի ծրագրեր կազմելը հիանալի է, բայց ոչ առաջին հանդիպման ժամանակ, քանի դեռ չեք հասցրել նայել միմյանց աչքերի մեջ ու հասկանալ՝ արդյոք ձեզ նման կողակից պե՞տք է, թե" ոչ։ Ավելին՝ չպետք է պլանավորել, թե քանի երեխա եք ունենալու, ապրելու եք ամուսնու ծնողների հետ, թե ոչ, տանը շուն պահելու եք, թե ոչ։ Տղամարդիկ նման խոսակցություններն ընկալում են իբրև իրենց շատ արագ ցանցը գցելու փորձեր։ Վախենում են, մեկը մյուսի հետևից սկսում են վառել ծխախոտի գլանակներ կամ, որ ավելի սարսափելի է, փախչում են՝ առանց հրաժեշտ տալու։

ՍԽԱԼ 7.
Նրան պատմում եք ձեր անցած սիրավեպերի մասին։ «Իմ առաջին սիրած տղամարդը՝ Կարենը, եղունգներն էր կրծում, ոչ մի կերպ չէի կարողանում նրան հետ պահել այդ վատ սովորությունից։ Իսկ այ երրորդը՝ Վահեն, շատ ուշադիր էր եղունգների, հագուստի նկատմամբ...։ Պարտադի՛ր է, որ տղամարդն իմանա ձեր նախկին սիրային կյանքի մասին։ Ուզում եք, որ համեմատվի՞։ Հավատացեք՝ նա այդ բանը չի անի։ Այդպիսով ընդամենը շատ արագ կհուշեք նրան, որ իրեն հանդիպած հերթական խելոք կինն եք, որը չի կարողացել լեզու գտնել ոչ մի տղամարդու հետ ու հիմա էլ իր կյանքն է ցանկանում խորտակել։ Իսկ որ ավելի սարսափելի է, հայ տղամարդկանց մեծ մասը չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ ինքը տվյալ կնոջ կյանքում առաջինը չէ։ Հիշեք՝ կինը պետք է հանելուկ լինի։

ՍԽԱԼ 8.
Ձեզ անդաստիարակի պես եք պահում։ Ձեզ ուշադրություն դարձրած տղամարդու հետ փորձեք խոսել նույն լեզվով։ Հավատացեք ուժեղ սեռի ներկայացուցիչները սիրում ու գնահատում են դա։ Ինչպես և սիրում ու գնահատում են կանացիությունը մանրուքներում, օրինակ՝ նրանց դուր է գալիս կանացի գեղեցիկ քայլվածքը, ոչ թե զինվորական քայլքը, մեղմ ժպիտը, ոչ թե ձիու խրխինջը։ Ու սա միայն առաջին օրվան չի վերաբերում, խոսքն ընդհանրապես կանացիության մասին է, ամբողջ կյանքում։ Որոշ կանայք այդ արդյունքին չեն կարողանում հասնել ամբողջ կյանքի ընթացքում։ Բայց կարելի է ձգտել՝ դառնալու տղամարդու երագած կինը։

ՍԽԱԼ 9.
Հանդիպման վերջում առաջարկում եք կրկին հանդիպել։ Որքան էլ ջանքեր գործադրես, տղամարդը միշտ ուզում է հաղթողի կարգավիճակում լինել։ Եթե նա բարձունքը գրավում է առանց ճակատամարտի, շատ արագ էլ կորցնում է հետաքրքրությունն ու սկսում է նորը փնտրել։ Հիշեք՝ կինը միշտ պետք է կարողանա անհասանելի լինել։

ՍԽԱԼ 10.
Առաջին իսկ հանդիպմանը համաձայնում եք սեքսով զբաղվել։ Հանդիպումները տարբեր են։ Պատահում է՝ կինն ու տղամարդն այնպես են ձգում իրար, որ խուսափելն անհնարին է։ Բանը թեթևամտությունը չէ, այլ բնազդը, որը երբեմն չի հարցնում ո՛չ սոցիալական կարգավիճակ, ո՛չ առաջին հանդիպում, ո՛չ դաստիարակություն ու ինքնատիրապետում։ Նման դեպքերում խորհուրդ տալը պարզապես անմտություն է։ Մնացած բոլոր դեպքերում պետք է ոսկե կանոնի պես հիշել, որ իսկական արքայադստերը պետք է նվաճել։ Պահպանեք բոլոր անհրաժեշտ կանոններն ու օրենքները, քանի դեռ օրինական ոչինչ չկա ձեր միջև։ Երբեմն այդ կարգավիճակը շատ ավելի քաղցր է լինում, քան ինքը՝ սեքսը, ավելի քաղցր են հաճոյախոսությունները, հայացքները, ցանկությունը, ակնարկները... Ով ծանոթ չէ այս ամենին, չգիտի, թե ինչ բան է սիրո քաղցրությունը։
 
ՍԽԱԼ 11
Ասում եք` ես սեքսով չեմ զբաղվում առաջին հանդիպման ժամանակ։ Հավանաբար ձեր տղամարդն արդեն հարյուրերորդ անգամ է լսում այդ նախադասությունը ու հիմա էլ, այն լսելով ձեր շուրթերից, կարող է մտածել. «Հասկանալի է, հերթական դատարկ կինը, որ ուզում է բարձրացնել իր գինը։ Ինչպես արդեն նշեցինք, տղամարդիկ գնահատում են անհասանելիությունը։ Իսկ երբ ստիպում եք հասկանալ, որ իրականում այնքան էլ անհասանելի չեք, գոնե երկրորդ հանդիպման ժամանակ արդեն պատրաստ եք անկողին մտնել այդ տղամարդու հետ, անմիջապես սառեցնում եք ձեր նկատմամաբ եղած հետաքրքրությունը։ Այդ իսկ պատճառով շատ ավելի ցանկալի է պարզապես հաճելի ժպտալ ձեր երկրպագուին ու շնորհակալություն հայտնել միասին անցկացրած գեղեցիկ երեկոյի համար։ Եթե մանավանդ երեկոն իսկապես գեղեցիկ էր, ու արժե շնորհակալություն հայտնել։

Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԵ՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան «Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվել