ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են Մերձավոր Արևելքի վերաբերյալ Թուրքիայի հետ երկխոսության պատրաստակամության մասին
Международные новостиՄոսկվան բաց է տարածաշրջանում անվտանգության բոլոր խնդիրների լուծման հարցով Թուրքիայի հետ լուրջ երկխոսության համար և կարծում է, որ այսօր կա իրական հնարավորություն իսկապես արդյունավետ կերպով աշխատել այդ հարցի շուրջ: Այդ մասին РИА Новости-ին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը:
«Ռուսական կողմը բաց է թուրք գործընկերների հետ լուրջ երկխոսության համար՝ տարածաշրջանում անվտանգության խնդիրների ողջ համալիրի լուծման հարցով: Հուսով ենք, որ ներկայիս պայմաններում կա իրական հնարավորություն իսկապես արդյունավետորեն իրականացնելու այդ աշխատանքը»,- ասել է ռուս դիվանագետը:
Նա նշել է, որ այժմ «շփումներ են ընթանում թուրքական կողմի հետ մի շարք հարցերի վերաբերյալ, որոնք այդ թվում նաև կապված են Սիրիայի և Սիրիայի շուրջ իրավիճակի հետ»: