ԱՄՆ-ում հրդեհի հետևանքով մահացել է առնվազն 9 մարդ, այդ թվում` 5 երեխա
Международные новостиԱռնվազն 9 մարդ, այդ թվում՝ 5 երեխա, մահացել են բնակելի տանը տեղի ունեցած հրդեհի հետևանքով ամերիկյան Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում, հայտնում է տեղական Fox13 հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ ևս մեկ երեխա գտնվում է հիվանդանոցում ծայրահեղ վիճակում:
Իշխանությունները հետաքննում են հրդեի առաջացման հանգամանքները: