Ռոդրիգո Դուտերտե. Ամերիկյան զինվորականները պետք է հեռանան Ֆիլիպիններից
Международные новостиԱմերիկյան զինվորականները պետք է հեռանան Ֆիլիպիններից:
Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեն:
Նրա խոսքով՝ ներկայում ամերիկյան հատուկ նշանակության ջոկատայինները մարզում են ֆիլիպինյան բանակը, սակայն նրանք կարող են «Իսլամական պետության» հետ կապ ունեցող «Աբու Սայաֆի» զինյալների թիրախում հայտնվել:
«Նրանք պետք է հեռանան: Ամերիկայի հետ խնդիրներ չեմ ուզում, բայց ամերիկացի զինվորականները պետք է լքեն երկիրը»,- ասել է Դուտերտեն՝ հավելելով, որ ամերիկացիներին կարող են սպանել կամ առեւանգել՝ փրկագին ստանալու նպատակով: