Սիրիան հայտարարել է «լռության ռեժիմի» մեկնարկի մասին
Международные новостиՍիրիայի բանակի եւ զինված ուժերի գերագույն հրամանատարը հայտարարել է երկրում 7 օրով հաստատված «լռության ռեժիմի» մեկնարկի մասին:
Այս մասին հաղորդել է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը՝ վկայակոչելով Գերագույն հրամանատարության հայտարարությունը:
«Լռության ռեժիմը» հաստատվել է Սիրիայի ամբողջ տարածքում, սեպտեմբերի 12-ի ժամը 19:00-ից մինչեւ սեպտեմբերի 18-ի ժամը 23:59-ը:
Սիրիական բանակն իրավունք ունի խստորեն պատասխանել զինված խմբավորումների կողմից ցանկացած խախտման՝ օգտագործելով ցանկացած միջոց: