Գերմանիայում ապաստան ստացած փախստականները մեկնում են արձակուրդ իրենց հայրենի երկրներ
Международные новостиԳործազուրկ փախստականները, ովքեր Գերմանիա են ժամանել և սոցիալական նպաստներ են ստանում, օգտվում են առավելություններից և արձակուրդ են մեկնում հայրենի երկրներ, որտեղից նրանք փախել են, իրենց իսկ խոսքով, հետապնդումների և հալածանքների պատճառով:
Die Welt թերթի լրագրողների խոսքով, հիմնականում խոսքը Սիրիայից, Լիբիայից և Աֆղանստանից եկածների մասին է, ովքեր արձակուրդից հետո առանց խոչընդոտների վերադառնում են Գերմանիա:
«Նման դեպքեր կան: Մենք չունենք վերլուծություն և վիճակագրություն այդ հարցի վերաբերյալ, այդ պատճառով էլ չունենք հստակ տեղեկություն»,- խոստովանել է Գերմանիայի Զբաղվածության դաշնային գործակալության մամուլի խոսնակը:
Գերմանիայի ՆԳՆ-ում հղում են անում ԵՄ կանոններին, համաձայն որոնց փախստականների ուղևորություններն այն երկրներ, որտեղ, իբրև թե, հետապնդում են իրենց, հանգեցնում են փախստականի կարգավիճակի չեղարկմանը: Գերատեսչության ներկայացուցիչը բացատրել է, որ առանձին դեպքերում, ինչպես հարազատի ծանր հիվանդությունը, նման ուղևորությունը հնարավոր է:
«Իսկ եթե փախստականները մեկնում են իրենց հայրենիք արձակուրդի ժամանակ, դա բացահայտ ապացույց է, որ նրանց այնտեղ ոչ մի վտանգ չի սպառնում»,- բացատրել է նա: