Պեպեն կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ
Международные новостиՄադրիդի «Ռեալի» պորտուգալացի պաշտպան Պեպեն կերկարաձգի պայմանագիրը իսպանական ակումբի հետ, հաղորդում է Marca-ն:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը: Սպասվում է, որ նոր պայմանագրով Պեպեն «Ռեալում» կմնա մինչեւ 2019թ. հուլիս: Բանակցությունները կավարտվեն առաջիկայում:
Պեպեի մնալուն նպաստել է նաեւ տրանսֆերների արգելքը: ՖԻՖԱ-ն պատժել է «Ռեալին» անչափահաս ֆուտբոլիստների տրանսֆերային կանոնադրությունը խախտելու համար: «Ռեալն» առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում չի կարողանա հայտավորել նոր խաղացողների:
Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա Պեպեն մասնակցել է մեկ խաղի, խփել է մեկ գոլ: