Ահաբեկչություն Հնդկաստանում. 1 զոհ, 10 վիրավոր կա
Международные новостиՀնդկաստանի հյուսիսում՝ Քաշմիր նահանգում, նռնակ են նետել ոստիկանական պահակակետի վրա. առնվազն 1 զոհ եւ 10 վիրավոր կա:
Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:
Նռնակը պայթել է նահանգի մայրաքաղաք Սրինահարից 55 կմ հեռավորությամբ, շուկայում: Այդ պահին շրջակայքում բազմաթիվ մարդիկ են եղել, որոնք գնումներ են կատարել մահմեդական Կուրբան-Բայրամ տոնի առիթով:
Տուժածների թվում 3 ոստիկան կա, որոնք ծանր վիճակում են: Առայժմ տեղական ահաբեկչական որեւէ խմբավորում չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: