Հարավային Կորեայի նախագահը սպառնացել է ոչնչացնել հյուսիսկորեական ռեժիմը
Международные новостиՀարավային Կորեան մտադիր է մեծացնել պատրաստվածությունը Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային սադրանքների հանդեպ և սպառնացել է ոչնչացնել Հյուսիսային Կորեայի կոմունիստական ռեժիմը, եթե այն արձակի միջուկային մարտագլխիկով հրթիռ։ Այս մասին հայտնել է երկրի նախագահ Պակ Կին Հեն նախարարների կաբինետի նիստում՝ փոխանցում է «Ռենհապ» գործակալությունը։
Պակ Կին Հեն հայտնել է երկրի տարածքում ամերիկյան THAAD հակահրթիռային համալիրներ տեղակայելու անհրաժեշտության մասին։ Նախագահի խոսքով՝ դա կենսական անհրաժեշտություն է երկրի անվտանգության համար։
Այդուհանդերձ, նշվում է, որ հարավկորեական ընդդիմությունը կասկածներ է արտահայտում այդ քայլի անհրաժեշտության հարցում։ Նրանք կարծում են, որ համալիրների տեղակայումը կհանգեցնի Պեկինի ու Մոսկվայի հետ հարաբերությունների լարման։