Սիրիայում պաշտոնապես ուժի մեջ մտած հրադադարն արդեն խախտվել է
Международные новостиՍիրիայում ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունը, որը համաձայնեցրել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագետները, պաշտոնապես ուժի մեջ է մտել երկուշաբթի օրը՝ տեղի ժամանակով ժամը 19:00-ին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սիրիական բանակը հայտարարություն է տարածել, որում նշել է բոլոր ռազմական գործողությունների սառեցման մասին մինչև սեպտեմբերի 18-ի կեսգիշերը:
Այնուամենայնիվ, ինչպես РИА Новости-ին հայտնել է սիրիացի ռազմական աղբյուրը, սիրիական բանակի դիրքերը Հալեպի հյուսիսում գրոհայինների կողմից գնդակոծության են ենթարկվել:
«Գրոհայինները խախտել են հրադադարը»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ բանակը պատասխանել է գրոհայիններին հրետանիով:
Ձեռքբերված պայմանավորվածությունների համաձայն՝ եթե հրադադարը պահպանվի յոթ օր, ապա Ռուսաստանը և ԱՄՆ-ն կսկսեն հետախուզական տվյալների փոխանակումը և համատեղ օդային գործողություններն ահաբեկչական խմբավորումների դեմ:
Սիրիական կառավարությունը հայտարարել է, որ ընդունում է հրադադարի պայմանները, սակայն ընդդիմադիր խմբավորումների ներկայացուցիչները դեռ պաշտոնապես չեն հայտնել պայմանավորվածության պայմաններին իրենց համաձայնությունը: