Լյուքսեմբուրգի ԱԳՆ–ն կոչ է արել Հունգարիային հեռացնել Եվրամիության կազմից
Международные новостиԼյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը կոչ է արել Հունգարիային հեռացնել Եվրամիության կազմից բլոկի արժեքներին նրա քաղաքականության անհամապատասխանության պատճառով, փոխանցում է Die Welt–ը։
«Մենք չենք կարող համակերպվել, որ ԵՄ հիմնարար արժեքները զանգվածաբար ոտնահարվում են»,– ասել է Ասսելբորնը։
Մասնավորապես նրան վրդովել է այն հանգամանքը, որ Հունգարիան պատնեշներ է կառուցում սահմանին փախստականներին կանգնեցնելու համար, ինչպես նաեւ սպառնալիքի տակ է դնում մամուլի եւ դատական համակարգի ազատությունը։
«Երկրի իշխանությունները հեռու չեն փախստականների ուղղությամբ կրակ արձակելու հրաման տալուց»,– կարծում է նախարարը։
Ասելբորնի խոսքով՝ ԵՄ–ից Հունգարիային ժամանակավոր կամ վերջնական հեռացնելը միակ հնարավորությունն է ԵՄ արժեքներն ու համախմբվածությունը պահպանելու համար։