Իրանը սպառնացել է ամերիկյան 2 հետախուզական ինքնաթիռ խոցել. Fox News
Международные новостиԹեհրանն անցած շաբաթ օրը սպառնացել է ամերիկյան 2 հետախուզական ինքնաթիռ կործանել, որոնք թռչելիս են եղել իրանական սահմանի անմիջական հարևանությամբ: Այդ մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաշտպանության ոլորտում իրավիճակին ծանոթ երեք աղբյուրի:
Հաղորդվում է, որ սեպտեմբերի 10-ին իրանցի զինվորականները ռադիոյով հայտնել են Իրանի սահմանի հարևանությամբ թռչող P-8 Poseidon և EP-3 Eries ինքնաթիռների օդաչուներին, որ նրանք կարող են հարվածի ենթարկվել: Օդաչուներն արհամարհել են նախազգուշացումները և շարունակել են թռչել միջազգային օդային տարածքում՝ չնայած և իրանական տարածքին շատ մոտ:
«Մենք ցանկանում էինք փորձել իրանական արձագանքը»,- հեռուստաալիքին ասել է ԱՄՆ պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են այդքան մոտ թռել ամերիկյան ինքնաթիռները:
«Մի բան է ասել մեկին հեռանալ ձեր տարածքից, բայց մենք չենք եղել նրանց տարածքում: Ամեն անգամ, երբ դուք սպառնում եք կործանել մեկին, դա չի համարվում պրոֆեսիոնալ պահվածք»,- նշել է Fox News-ի աղբյուրը: