Թրամփը խոստացել է iPhone-ի արտադրությունը տեղափոխել ԱՄՆ
Международные новостиApple-ը եւ Միացյալ Նահանգների մյուս ընկերություններն իրենց արտադրանքի թողարկումը կվերսկսեն ԱՄՆ-ի տարածքում՝ նոյեմբերին կայանալիք ընդհանուր ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի դեպքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս անփոփոխ դիրքորոշումը հավաստել Է Հանրապետական կուսակցությունից պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու Դոնալդ Թրամփը՝ կողմնակիցների առջեւ ելույթ ունենալով Դե Մոյն քաղաքում (Այովայի նահանգ):
«Apple-ը եւ մեր մյուս խոշորագույն ընկերությունները կսկսեն iPhone, համակարգիչներ եւ այլ ապրանքներ հավաքել Միացյալ Նահանգներում, այլ ոչ թե Չինաստանում կամ ամբողջ աշխարհում»,- խոստացել Է հանրապետականը: «Մենք այլեւս ամերիկյան ապրանքներ չենք արտադրում Միացյալ Նահանգներում, բայց մենք դրանք կարտադրենք այստեղ, ընդ որում այնպես, ինչպես նախկինում երբեք»,- հավելել Է նա:
Թրամփը նաեւ խոստացել Է նախագահ ընտրվելու դեպքում Ամերիկայում ծավալել ճանապարների, կամուրջների, թունելների, օդանավակայանների, դպրոցերի եւ հիվանդանոցների զանգվածային շինարարություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: