Իրանը հերքել է Պարսից ծոցում իրանական եւ ամերիկյան նավերի բախման լուրը
Международные новостиԻրանը հերքել է Պարսից ծոցում իրանական եւ ամերիկյան նավերի բախման մասին տեղեկությունները: Irna-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահակազորի ռազմածովային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ալի Ֆեդավին:
Նրա խոսքով՝ Սպիտակ տան եւ Պենտագոնի պաշտոնյաններն ինչ էլ հայտարարեն, դա իրականությանը չի համապատասխանում, «նրանց զեկույցները լկտի սուտ են»:
Նա նշել է, որ Իսլամական հեղափոխության պահակազորի ուժերը լիովին վերահսկում են Պարսից ծոցի եւ Հորմուզի նեղուցի տարածաշրջանի իրավիճակը: «Տարածաշրջանում գտնվող նավերը, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիային, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Կանադային, Ավստրալիային եւ Նոր Զելանդիային պատկանող, գործում են ԱՄՆ հրամանատարությամբ»,- ասել է Ֆեդավին:
«Վերջին տարիներին նրանք երբեւէ չեն համարձակվել խախտել Իրանի օրենքները եւ Իրանի ջրատարածքում միջազգային իրավունքները»,- հավելել է հրամանատարը: