Բունդեսվերը 650 զինվոր կուղարկի Միջերկրական ծովում ՆԱՏՕ-ի գործողությանը մասնակցելու
Международные новостиԲունդեսվերը 650 զինվորների կուղարկի Միջերկրական ծովում ՆԱՏՕ-ի գործողությանը մասնակցելու: Սեպտեմբերի 14-ին նման որոշում է կայացրել Գերմանիայի կառավարությունը, հայտնում է DW–ն: Որոշումն ուժի մեջ է լինելու մինչեւ 2017-ի վերջը, այն նախատեսում է, որ արտակարգ դեպքերում զինվորների թվաքանակը կարող է ավելացվել:
Գործողությունը ուղղված է մաքսանենգների՝ այդ թվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների դեմ պայքարին: Դրա նպատակներից է նաեւ զենքի ապօրինի տեղափոխության դեմ պայքարը ու ԵՄ մյուս առաքելություններին աջակցելը: Ակնկալվում է, որ զինվորները կմիանան առաքելությանը գալիք տարի, Գերմանիան նախ նավեր կտրամադրի գործողությունն անցկացնելու համար: