ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ժամանել է Իրաք
Международные новостиԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էնթոնի Բլինքենը երեքշաբթի ժամանել է Իրաք՝ քննարկելու ԴԱԻՇ-ի գրոհայիններից Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունը և երկու երկրների միջև ռազմավարական շրջանակային համաձայնագրի նախագիծը: Այս մասին հայտնում է Պետդեպը:
Նրա հետ միասին ժամանել է նաև ԴԱԻՇ-ի դեմ պայքարի կոալիցիայում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մաքգերքը:
Սպասվում է, որ Բաղդադում Բլինքենը կհանդիպի Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադիի, շրջանների և նահանգների ղեկավարների հետ՝ քննարկելու «ԴԱԻՇ-ի դեմ պայքարին ուղղված համատեղ ջանքերը և Մոսուլը գրոհելու ծրագիրը»: Դիվանագետը կհանդիպի նաև ԱՄՆ-ի և կոալիցիայի զինվորականների հետ, որոնց հետ կքննարկի օգնությունն իրաքյան բանակին և անվտանգության ուժերին: