Պեսկով. Սիրիայում առանցքային խնդիրն է չափավոր ընդդիմության ու ահաբեկիչների տարանջատումը
Международные новостиՍիրիայում կրակի դադարեցումը կարող է նպաստել կարգավորմանը, բայց գլխավոր խնդիրը հիմա չափավոր ընդդիմության ու ահաբեկչական խմբավորումների տարանջատումն է: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը
Նրա խոսքով հրադադարի ռեժիմն անկասկած հույս է ներշնչում, որ այն կնպաստի խաղաղ կարգավորմանը ու անհրաժեշտ մթնոլորտ կստեղծի քաղաքական կարգավորման համար: Նա նշել է, որ առայժմ հրադադարի ռեժիմը բավականին փխրուն է: «Այստեղ առանցքային խնդիրը չափավոր ընդդիմության ու ահաբեկչական խմբավորումների տարանջատմանը սպասելն է,- վստահ է Պեսկովը, - Սա է առանցքային խնդիրը, առանց որի հետագա առաջխաղացումը դժվար թե հնարավոր լինի»- համարում է նա: