Գյուլենը պատրաստվում է երրորդ երկիր փախչել. Թուրքիայի հետախուզության զգուշացումն ԱՄՆ-ին
Международные новостиԹուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունն ԱՄՆ-ին կոչ է արել շտապ ձերբակալել Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպիչ համարվող թուրք կրոնական քարոզիչ, ԱՄՆ քաղաքացի Ֆեթուլլահ Գյուլենին, քանի դեռ վերջինս չի փախել մեկ այլ երկիր: Այս մասին գրում է թուրքական Hürriyet թերթը:
Թուրքական կողմը հայտարարել է, որ իրենց հետախուզական տվյալներով՝ Գյուլենը պատրաստվում է երրորդ երկիր մեկնել՝ Հարավային Աֆրիկա կամ Կանադա:
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության պաշտոնական հայտարարության մեջ ասվում է.
«Նա հետախուզվում է որպես Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման հրաման տվող անձ: Մենք ունենք տեղեկություններ այն մասին, որ նա կարող է երրորդ երկիր փախչել՝ ինչպես, օրինակ, Կանադա կամ Հարավային Աֆրիկա: Քանի դեռ նա չի անցել ուրիշ երկիր, շտապ ձերբակալեք նրան»: